Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին։

67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտի ժամանակ ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: 

Սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության հասավ բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա: