Ակցիա՝ Երևանում․ #SutNikol նախաձեռնության հեղինակները բերման են ենթարկվել, ապա արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Նարեկ

#SutNikol գրությամբ գրաֆիտիներով պատելով քաղաքը՝ ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը ու Կոնստանտին Տեր-Նակալյանը առավոտյան ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում, սակայն ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել, որը  հեռարձակվել է նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Բերման ենթարկավծներն այս պահին ազատ են արձակվել։

AntiFake ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլև տարբեր քաղաքներում՝ Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում, Վանաձորում: