«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ճանապարհ են փակել․ պահանջում են Ծառուկյանի հետ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Արարատ

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում։ Օրերս նրանց հայտնել էին, որ երկու ամսից գործարանը փակվելու է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:

Ուրբաթ երեկոյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը և փակել են գործարանի ճանապարհը։ Վերջիններս պահանջում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել գործարանը փակելու մասին որոշումը:

Ըստ տնօրինության պարզաբանման՝ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, ուստի իրենք չեն կարողանում մրցել իրանական ցեմենտի հետ։