Ընդունեք խորին հարգանացս հավաստիքը․ Միրզոյանը՝ Իտալիայի Պատգամավորների պալատին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Արարատ

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Շնորհակալական նամակում ասվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ, թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:

Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիայի ժողովուրդը:

Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»: 

Տեսանյութեր

Live

Լրահոս