Երևանում BMW X6-ի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է երկաթե արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Վթար

Այսօր` ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 36 AC 389 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման արդյունքում երկաթե արգելապատնեշի բետոնային հատվածը պոկվել և բախվել է հանդիապակաց երթևեկելի գոտիով ընթացող Opel Zafira մակնիշի 35 ZC 704 համարանիշի ավտոմեքենային։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: