Արամ Հարությունյանի՝ կաշառք ստանալու գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Արամ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը։ Նիստը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 16.30-ին:

Արամ Հարությունյանի դեմ բողոք ներկայացրած գործարար Սիլվա Համբարձումյանը  դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ  դատախազի կողմից գործը վերաբացելու բողոքն օրինական է:

«Վերաբացելու հիմքեր ամբողջությամբ կան, իսկ այն ժամանակ փակելու հիմքեր չկային: Էմիրատներից բանակային հաշիվներն առկա են, բայց նախկին իշխանությունը նույնիսկ դրա առկայությամբ կարճել էին գործը: Նոր իշխանության ժամանակ երբ ես բողոքեցի, հիմքերը վերհանեցի, ավելի մտահոգվեցին, որ նախկինում, փաստորեն, օրենքով ոչինչ չի եղել, այլ գերիշխել են «Բաղրամյան 26-ի» զանգերը»,- ասել է գործարարը:

Մինչդեռ Արամ Հարությունյանի պաշտպանները կարծում են, որ Հարությունյանի և  մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս