Թքած ունեն, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար կառավարության որոշում է պետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Screenshot_3

Պետական բազմաթիվ ինստիտուտներ քանդելուց հետո իշխանություններն արդեն նույնիսկ ձևական ընկալում չունեն կառավարության և խորհրդարանի կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքապետարանը թքած ունի, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար անհրաժեշտ է կառավարության որոշում, որը դեռ չի կայացվել, բայց արդեն հստակ ասում է, թե որ շինություններն են քանդվելու։

Կառավարությունն էլ դե վաղուց թքած ունի խորհրդարանի վրա։ Օրենքի նախագիծը ներկայացվում է որպես կայացած փաստ՝ առանց սպասելու խորհրդարանի հաստատմանը։

Չնայած լավ է, որ որոշումների կայացումը դեռ ամբողջովին չի տեղափոխվել Քանդենք Պետությունը կուսակցության գրասենյակ»։

--00—ՅՄ