ՀՀ է ժամանել Իտալիայի դատական համակարգի ներկայացուցիչների պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով:

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության այլ պաշտոնյանների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, քրեական պալատի նախագահի և դատավորների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և պրոռեկտորի, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ»,- ասված է հաղորդագրությունում: