«Ալաշկերտ»-ը նոր մարզիչ ունի․ Աբրահամ Խաշմանյանը նշանակվեց Արամ Ոսկանյանի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Խաշամյան

Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ: Այդ մասին հայտնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել մարզիչներին` հետագա կարիերայում: