Մոտ ապագայում կարող ենք սպասել «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հիմնավորել իր կանխատեսումը հետևյալ պատճառներով․

 «Որովհետեւ՝

- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:

- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:

- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:

- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:

- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:

- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սեւեռվել նաեւ խորհրդարանական ընդդիմության վրա:

- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:

Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլեւ միայն արագացնելու են այդ գործընթացը:

Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել եւ հետեւել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլեւ «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս