ՄԻՊ-ը քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան հրապարակային տվյալների առիթով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում հրապարակային պնդումներն առ այն, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր: