Խարդախության համար հետախուզվողը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 13-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ապրիլի 14-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 53-ամյա Վահագն Մ.-ին, որը 2014թ. հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։