Ոստիկանության օրվա առթիվ մի շարք պարգևատրումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում նշված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ, 20-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների. 

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել՝

Մարտական ծառայության մեդալով՝

Իլյա Իլյայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի (1001 զորամաս) շտաբի կապի բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Սամվել Լևանի ԴՈՆԱԳԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, ավագ ենթասպա

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Պատվականի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ

Նելլիկ Նորիկի ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով՝

Արայիկ Վազգենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Տիգրան Վարդանի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հայկ Ալբերտի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Էդգար Ռոբերտի ԱՅԴԻՆՅԱՆԻՆ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Հովհաննես Ավետիքի ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր

Մնացական Սերգեյի ԿՈՒԴԻԵՎԻՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Սաշա Հենրիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

Արտակ Հենրիկի ԱԴԱՄՅԱՆԻՆ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, անձնակազմի հաշվառման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Վարդան Ժորժիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Ոստիկանության ֆին   անսաբյուջետաին վարչության պետի տեղակալ

Գագիկ Գարուշի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արգամ Սարիբեկի ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի պետ

Մերի Մուշեղի ԱՆԴՐԱՍՅԱՆԻՆ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմ-մեթոդական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ»: