Որ չստացվի՝ ունք սարքելու տեղը աչք հանեցինք․ Փաշինյանը՝ արագաչափերը չհանելու պատճառի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

արագաչափ

Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արագաչափերը հանելու խոստմանը, տեղեկացրել է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 50 հազարով տուգանքները պակաս են եղել։

«Զոհերն էլ են պակաս եղել այն ժամանակ, երբ ավտոմեքենաների ներմուծումը կրկնապատկվում է ու եռապատկվում»,- ասել է վարչապետը, ապա հավելել, որ երբ կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնելու վերաբերյալ, սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա։

«Մենք էլ ասեցինք՝ լավ, եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, ուրեմն եկեք ոչինչ, փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեսզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք»,- ասել է Փաշինյանը։