ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Էնֆիաջյանը խոսել է ԲՀ խմբակցության առաջնահերթություններից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել նրա գործունեությանը: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս