Ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ազատ են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Նիկոլ

Դիտարկմանը, թե ռուսական պետական հեռուստաալիքներով Փաշինյանին մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ՀՀ վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։

«Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան  հայաստանյան լրատվամիջոցները», - նկատել է Փաշինյանը, ապա հեվելել, որ, այդուամենայնիվ, յուրաքանչյուր հեռուստաընկերություն, յուրաքանչյուր պետություն պետք է գիտակցի, որ եթե հեռարձակվում են որևէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահման է ենթադրում։

«Պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - ասել է Փաշինյանը։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս