Եթե Ձեզ ասում են, թե ամեն ինչ արդեն որոշված է, նրանք ՍՏՈՒՄ են․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

Արայիկ Հարությւոնյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` խնդրելով ակտիվ մասնակցել նախարարության կողմից կազմակերպած գնումների գործընթացներին: 

«Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների գործընթացներին:

Որևէ կազմակերպության համար նախորդ իներցիայով երաշխավորված չէ հաղթանակը մրցույթներում: Եթե Ձեզ ասում են, թե ամեն ինչ արդեն որոշված է, ու գումարը տրվելու է նախորդ տարիներին տվյալ ծրագրերն իրականացրած կազմակերպություններին, նրանք ՍՏՈՒՄ են:

Մի՛ հավատացեք նրանց, ակտիվ մասնակցե՛ք այդ գործընթացներին, որպեսզի մենք էլ ընտրության հնարավորություն ունենանք:

ԴՈԻԽՈՎ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս