Հաստատվել են ապրիլի 16-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու կից օրենքներում լրացում և փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթների քննարկման համար կտրամադրվի մինչև 3 ժամ:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 22, ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 19 հարց:

Խորհրդի համաձայնությանն է արժանացել Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկությունը:

Լրացում է կատարվել «ԱԺ բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ. կձևավորվի Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ:

Լրացում է կատարվել նաև «ԱԺ 7-րդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ: Ըստ այդ լրացման՝ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը կղեկավարի Վարազդատ Կարապետյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից: