Էտ էր պակաս, որ տրանսգենդերները որոշեն քաղաքական ուժերի հարաբերությունները․ ԲՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահ է, որ երբ տեղի է ունենում որևէ քաղաքական սրացում ԲՀԿ-ի և տվյալ պահի գործող իշխանության միջև, դա անմիջապես անդրադառնում է Ծառուկյանի բիզնեսների վրա՝ չպատճառաբանված գրոհերով։ Պատգամավորն ուղիղ կապ չի տեսնում  ՊԵԿ-ի կողմից «Առինջ մոլում»  սկսված ուսումնասիրությունների և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությանը քննադատելու միջև, սակայն, այդուհանդերձ, նշում է, որ կապ եղել է։

Ի՞նչ տարաձայնություններ է առաջացրել ԲՀԿ և «Իմ Քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը և ո՞վ է եղել նրան հրավիրող քաղաքական ուժը մեկանբանում է պատգամավորը։