Վարչապետին հլու հնազանդ նախարարների փոխարեն իր պես քյալա տվողներ են պետք. Մանասերյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ՝ «Սպայկայի» նկատմամբ ՊԵԿ-ի կողմից իրականացված գործողություններին միանշանակ գնահատական տալը դժվար է, բայց միևնույն ժամանակ հորդորում է վերջինիս զգույշ լինել անգամ,  եթե 100 տոկոսով վստահ է, որ ինքը ճիշտ է։  

Տնտեսագետի խոսքով՝ միանգամից ՊԵԿ-ին թիրախավորել, ասել՝ ապաշնորհ են,  քաղաքականացված են, շատ դեպքերում ակնհայտ փորձի պակաս ունեն, դեռ վաղ է, որովհետև գոնե հիմա պետք է հավատալ, որ այս մարդիկ ուրիշ որակ կբերեն։

Խոսելով՝ տնտեսական հեղափոխության արդյունքների մասին՝ պրոֆեսորը նշել է, որ հարկավոր է ավելի սթափ գնահատել, թե ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած մեր տնտեսությունը, ոչ թե ստեղծել տնտեսագիտության մեջ անհայտ «տնտեսական հեղափոխություն» եզրույթ։

Շարունակությունը՝ տեսանյութում։