Կոտայքում Opel Zafira-ն հարվածել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կան տուժածնե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

.

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 NF 681 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, ըստ իր հայտարարության, նկատելով ճանապարհով անցնող շանը, որին չբախվելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի իքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: