Փաշինյանը գոհ չէ․ պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Նիկոլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը․ խոսքը ՀՀ կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի մասին է, որը պետական համակարգում է դեռևս անհիշելի ժամանակներից։

1990-ականներից նա ԱԺ-ում է աշխատել, սկզբում տարածքային հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի, ապա Խոսրով Հարությունյանի քարտուղարուհին է եղել (այն ժամանակ գործավարուհի չկար), 1992-ին օգնականի հաստիքով կառավարություն է տեղափոխվել՝ Խոսրով Հարությունյանի հետ, երբ վերջինս դարձել է վարչապետ, 1995-ից մինչ օրս կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։

Համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը գոհ չէ նաև նրա աշխատանքից և սպասում է նրա՝ արձակուրդից վերադառնալուն պես ազատման դիմումը գրել տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս