ԱԺ նիստը մեկնարկեց․ օրակարգում նաև կառավարության կառուցվածքի փոփոխության հարցն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկեց։ Օրակարգում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մեծ քննարկում առաջացրած նախագիծն է, ըստ որի՝ նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվն ու առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ազգային ժողովի այս նիստի ընթացքում կքննարկվի նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, ինչպես նաև կընտրվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օիրերս ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար առաջարկել էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: