Խոստանում եմ՝ կվերականգնենք տաճարը.Մակրոնը խոստացել է վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ժողովրդին խոստացել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այս մասին իրադարձությունների վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը:

Հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է տաճարի հրապարակում:

«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը:  Երեքշաբթի  միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասել է Մակրոնը:

«Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր», - հիշեցրել է նա:

«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: Մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում», - հավելել է Մակրոնը:

«Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզանից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզանից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը», - ընդգծել է Մակրոնը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս