Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց կես տարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Քոչարւյան

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն ապրիլի 16-ին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացուցիչները դիմել էին դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմի հիմքը Սիլվա Համբարձումյանի՝ 2018-ի նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում հնչեցրած արտահայտությունն է․ «2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ, և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»: Ավելի ուշ, սակայն, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։