Մեղրիի զորամասի միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողների 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Մեղրի

Մեղրիի զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների փաստով հարուցված քրգործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողների։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը», - նշեց Արևիկ Խաչատրյանը։  

Հիշեցնենք` օրերս Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Ըստ գնդի սպաների՝ մասսայական ակցիան կազմակերպելու համար կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Զորամասում գրանցված միջադեպերի փաստով երկու հարուցվել է քրգործ։