Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, բն․ 139․ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնել է նրա հասցեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Միհրան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հերթական հայտարարությունն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԴԱՀԿ նախկին պետն առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Հայտարարությունը՝ ստորև.

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ 

Մասնավորապես հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ 

Իհարկե՛ հայտնի է։ 

Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակում առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ 

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն․ 139։ 

Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը։ 

Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ իրավապահ մարմիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։