Ինձ տեղեկացրել են Ձեր փաստաթղթերի անհամապատասխանության մասին Մակունցը՝ ՍԴ թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցի վերաբերյալ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ինքը նամակ է ստացել «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան ՀԿ-ից. «Նշվել են մի շարք դրույթներ, որոնք մտահոգության առարկա են, մասնավորապես՝ խոսքը փաստաթղթերի ոչ համապատասխանության կամ բացակայության մասին է»:

«Ըստ Ձեր կենսագրական թերթիկի՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ կնքված պայմանագրով աշխատել եք 2 տարի 1 ամիս: Նշված կազմակերպությունը հարցում է ուղարկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, պատասխան է եկել, որ Դուք նշված պայմանագրի սահմաններում աշխատել եք 30 օր»,- ասաց նա:

Գոռ Հովհաննիսյանը, արձագանքելով, նշեց. «Ենթադրում եմ, որ խոսքը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ ԵԽ-ի հետ պայմանագրի մասին է: ԵԱՀԿ-ի հետ աշխատել եմ 2016-ի օգոստոսին, ԵԽ-ի հետ է, որ երկար եմ աշխատել»: