ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ռուսական life.ru կայքը հրապարակել է Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված սոսկալի հրդեհի մարումից հետո արված բացառիկ կադրեր:
Լուսանկարներն արվել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համազգային դրամահավաք է հայտարարել: