ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանը՝ Արթուր Գևորգյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեսբուքյան գրառմամբ անդրադարձել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ»:

Այս կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը:

 

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը:

Այդ կարգի III կետով սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստատթղթերի ցանկը, որի 5-րդ ենթակետի համաձայն անհրաժեշտ է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք: