Հարցրեք, երեկ Թունյանի, Սարգսյանի, Սիսեռյանի հետ 4-րդ մարդը ո՞վ էր․ Ծառուկյանի ակնարկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ծառուկյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,  անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի աշխատաիցների բողոքի ակցիային, ասել է՝ որպեսզի աշխատողները գործազուրկ չմնան, որոշել են ներկրվող ցեմենտի տուրքը դարձնել 22 հազար դրամ։

«Մենք էլ կարող ենք մեկ տոննա ցեմենտի գինը 50 հազարից դարձնենք 40 հազար: Դա մրցակցային հնարավորություն է տալիս, որ եթե գինը բարձրացնենք, Իրանից կբերեն: Բայց հետո կառավարությունից հանձնարարությունը ստանում են, բայց ԱԺ հանձնաժողովում ծանոթ-բարեկամի որոշմամբ են որոշում կայացնում: Հանձնաժողովն ո՞վ ա, որ չի տիրապետում, ասում է՝ թող 400-500-1000 ընտանիք գործազուրկ նստեն տունը: Դա ասելու հարց ա՞»,-ասել է Ծառուկյանը:

Հարցին՝ ո՞վ է այդ ծանոթ-բարեկամը, որ նրա շահերի համար որոշել են ներկրվող կլինկերի համար տուրք չսահմանել, Ծառուկյանը պատասխանեց. «Գնացեք, հարցրեք, թե երեկ երեկոյան, Թունյանի, Սարգսյանի, Սիսեռյանի հետ հանդիպմանը 4-րդ մարդը ո՞վ է եղել, և իրենք ի՞նչ են քննարկել, ո՞ւմ անձնական շահերն են ուզում պաշտպանել:

Կառավարիչն էլ ասում է՝ եթե տուրք չեք սահմանում, մեզ ավելի ձեռնտու է պատրաստի ապրանքը բերենք, էսքան փող չծախսենք: Հանձնաժողովը որոշել է կլինկերի համար տուրք չլինի, միայն ցեմենտի համար լինի, բայց կլինկերը ցեմենտի 90 տոկոսն ա: Ասում են՝ ցեմենտն էլ Ծառուկյանի համար են արել՝ առանց ամաչելու»,-ասել է Ծառուկյանը: