Առաջին փոխվարչապետի պաշտոնը կվերացվի․ փոփոխություններ կառավարության կառուցվածքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ ներկայացրել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը։

Նախարարը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը կառավարության օպտիմալ կառուցվածք ունենալն է։

«Կառավարությունը համոզված է, որ այս կառուցվածքով կկարողանա իրականացնել իր վրա դրված պարտավորությունները», - ասել է նախարարը և թվարկել նախատեսվող փոփոխությունները։ Դրանից մեկը կապված է փոխվարչապետերի թվի կրճատման հետ։

«Օրենքի փաթեթով նախատեսվում է կրճատել փոխվարչապետերի թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, որի արդյունքում, ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն, առկա 3 փոխվարչապետերի փոխարեն կլինի երկուսը», - ասել է Արտակ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։