Անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին: Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել: 

«Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին:  Ֆրանսիան հայտնի է ամենուր համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար:

Լիահույս ենք, որ աշխարհի տարբեր կողմերից մեկտեղված ջանքերի արդյունքում Աստվածամոր տաճարը կրկին վեր կհառնի իր ամբողջ վեհությամբ, որպես համաշխարհային խորհրդանիշ Քրիստոնեական հավատի և ֆրանսիական մշակութային ժառանգության»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: