ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, այդ մասին հայտնել են Ազգային ժողովից։
Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահը մինչ այժմ Արտակ Շաբոյանն էր։ Գեղամ Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարն էր։
Կառավարության կառուցվածքում կատարվող փոփոխություններով, գյուղատնտեսության նախարարությունը լուծարվում է։