Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքը վերջին մեկ օրում կտրուկ ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Հյուգո

Ապրիլի 15-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո, 19-րդ դարի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպն ընդգրկվել է առցանց առևտրով զբաղվող «Amazon» ընկերության կայքում ամենավաճառվող գրքերի եռյակում։ Այդ մասին հաղորդում է «BFM ТV» հեռուստաալիքը:

Ապրիլի 15-ին բռնկված հրդեհի պատճառով փլվել են տաճարի աշտարակը, փայտե կառույցները, տանիքը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 400 հրշեջ, որոնք հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը:

«Փարիզի Աստվածամոր տաճարը» Հյուգոյի առաջին պատմական վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1831 թվականին: Վեպի իրադարձությունները ծավալվում են Փարիզում՝ 1482 թ.-ին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս