Քաղաքացիներ են թունավորվել ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Ապրիլի 15-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Սպիտակ քաղաքի 4 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 15-ին, կեսգիշերին, Սպիտակ քաղաքի Ավետիսյան հրապարակի 5-րդ շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴՏՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Live

Լրահոս