11 ոստիկանական ծառայողներ պարգևատրվել են ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին մասնակցել է «Ոստիկանության օրվա» 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին և տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի 11 ծառայողների պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է ոստիկաններին օրվա կապակցությամբ և նշել, որ, այսուհետ, նոր Հայաստանում, երբ իշխանությունն այլևս ձևավորվել է ժողովրդի կամքով, ոստիկանը չպետք է ընկալվի և չի ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն կամ հարկադրիչ միջոց բանեցնող մարդ: «Ոստիկանը պետք է ընկալվի որպես իրավապաշտպան, մարդուիրավունքները պաշտպանող պետական ծառայող և անձ, որը գործում է ժողովրդի անունից, գործում է հանուն ժողովրդի»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ այս պարագայում, երբ կա համերաշխություն հասարակության մեջ, երբ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նորոգվի այս հասարակական պակտը, ոստիկանի բեռը շատ թեթև կլինի, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի ինքն է դառնում պետականության կրողը, օրինականության պաշտպանը, իսկ ոստիկանը՝ նրա ուղղակի մունետիկն ու քաղաքացու կամքն իրականացնողը:

Նախարարի խոսքով՝ Ոստիկանությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է, և այդ առաջնագծում է նա հանդիպում հանցագործության, զանցանքի մեջ կասկածվող անձի հետ ու այստեղ է, որ սկսում են գործել այդ անձի՝ միջազգայնորեն ստանձնած և Սահմանադրությամբ իշխանությունների վրա դրված պարտականությունները: «Այստեղ է, որպետք է ոստիկանը բանեցնի իր գիտելիքը, իր մարդասիրությունը, որպեսզի չխախտվի մարդուիրավունքը: Ոչ թե, որ վաղ թե ուշ կամ ինչ-որ մի ժամանակ հետո Եվրոպական դատարանը կամմիջազգային ինչ-որ դատարան արձանագրելու է խախտում, Հայաստանի պետական բուջենկրելու է ֆինանսական կորուստներ, այլ, որովհետև խախտվելու է մարդու իրավունքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և վստահությամբ ընդգծել, որ խոշտանգումներով ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել է անցյալում: «Երբ մենք կարդում ենք 2003 թվականի, դրանից հետո տեղիունեցած դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված փաստերըկամ ներկայացնում ենք դրանք երիտասարդ իրավապաշտպաններին, փաստաբաններին, ուսանողներին, նրանք զարմանում են, որ Հայաստանում այդպես է եղել: Այո՛, դրանք անցյալումեն, և այսօր շատ ուրախ եմ, որ այս մասնագիտական տոնի առիթով կարող ենք շնորհավորել ոչմիայն ոստիկաններին, այլև մեկս մյուսին, որովհետև սա նաև մեր տոնն է»,- ասել է նախարարը։