Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի անկախության տարիներին տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում»,- հայտնել է դեսպանը: Նա հավելել է, որ ՀՀ նախագահներին ուղղված նամակում Ղազախստանի առաջին նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին միջազգային համագործակցության արդյունքում գրանցած արդյունքների համար: