Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Նապոլիի» միջև հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի մրցավարներին։

Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Նապոլի» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 2։0 հաշվով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս