Apple-ը միջոցներ կհանգանակի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Աշխարհահռչակ Apple ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Apple-ի ղեկավար Թիմ Քուքը:

«Մենք մեծ վիշտ ապրեցինք ֆրանսիացիների ու ողջ աշխարհում բոլոր այն անձանց հետ, ում համար Աստվածամոր տաճարը համարվում է հույսի խորհրդանիշ: Ուրախ ենք, որ բոլորն անվտանգ են: Apple-ը միջոցներ կհանգանակի վերականգնման նպատակով, որպեսզի ապագա սերունդների համար վերականգնվի Աստվածամոր տաճարի թանկարժեք ժառանգությունը»,- գրել է Քուքը: