Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 16, 24News

.

Ապրիլի 17-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։