Երևան-Սևան ավտոճանապարհին Opel-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24News

.

Ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վասիլ Շահնազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VP 672 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է 56-ամյա Սամվել Ոսկանյանին պատկանող ЗИЛ 130 մակնիշի 71 CX 717 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 18-ամյա Անի Հարությունյանը, 24-ամյա Գոհար Ավագյանը և 49-ամյա Գևորգ Հոխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս