Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Տավուշի, Սյունիքի և Շիրակի մարզպետները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Մարզպետ

Տավուշիի մարզպետ Հայկ Չոբանյանի դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ, ինչի մասին նշված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում։ Մարզպետի՝ աշխատավարձից գոյացած տարեկան եկամտի չափը կազմում է 750,000 դրամ։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018թ-ի սկզբին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 20 հազ, դոլար, սակայն տարեվերջին նրա դրամական միջոցները նվազել են՝ 12 մլն դրամ և 20 հազ․ դոլար։ 
Հարկային տարում աշխատավարձից գոյացած եկամտի չափը կազմել է 8 մլն 596 հազ․ դրամ, իսկ կենսաթոշակից ստացված եկամուտը՝ 2 մլն 236 հազ․դրամ։ 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է «TOYOTA IPSUM 2.0» մակնիշի մարդատար մեքենա, իսկ դրամական միջոցը կազմում է 1 մլն 200 հազ․ դրամ։ 
Վարձատրությունից ստացված եկամուտը կազմել է 425 000 դրամ։