Խնդալու է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանով է փորձում վախեցնել մարդկանց․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի՝ ինչո՞ւ այսպես եղավից մինչև ի՞նչ սպասել։ Չի բացառվում նաև, որ նախագահը մարտի 1-ի հարցին էլ կանդրադառնա։ Այս մասին 24TV-ի եթերում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Այն աժիոտաժը, որ կա Սարգսյանի խոսքի հետ կապված, վկայում է այն մասին, որ շատ շատերը սպասում են դրան։ Ե՞րբ և ինչպե՞ս դեռ հայտնի չէ, բայց նա կանդրադառնա բոլոր հուզող հարցերին։ Նա վերապրել և վերաիմաստավորել է այս ամենն իր մտքում»,- ասել է նա։

Աշոտյանն առայժմ չի հստակեցրել, թե ինչ ձևաչափով հանդես կգա Սերժ Սարգսյանը, բայց և տեղեկացրել է, որ այն լինելու է տեղեկատվական ակտիվության շարքով։

Շարունակությունը՝ տեսանյութում։