Կոտայքում վարորդն ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24News

/

Ապրիլի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Աշոտ Սարգսյանը իր վարած Lada Granta մակնիշի A 758 AE 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Ա. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության մայոր է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս