Ֆրանսիայում հարյուրավոր զանգեր կղողանջեն Փարիզի Աստվածամոր տաճարի պատվին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24News

.

Ֆրանսիական կաթոլիկ բոլոր տաճարների զանգերը ապրիլի 17-ին կղողանջեն «ի նշան համերաշխության» Աստվածամոր տաճարին: Այս մասին ինչպես գրում է RFI-ը, հայտնում է Ֆրանսիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը։

Աղբյուրի փոխանցմամբ երկրի հարյուրավոր եկեղեցիների զանգերի ղողանջը կհնչի 18։50-ին, ուղիղ այն ժամին, երբ հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։

Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան եւ մարվել ապրիլի 16-ի առավոտյան տասին։