Մակրոնը խոստանում է 5 տարվա ընթացքում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24News

.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ հնարավոր է համարում հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը 5 տարում։ Այս մասին նա հայտնում է Le Monde-ը։

«Մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը, եւ այն ավելի հիասքանչ կլինի։ Ես ուզում եմ՝ հինգ տարում։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ հայտնում էին, որ տաճարի վերականգնումը կարող է 15-20 տարի տեւել։

Փարիզի Աստվածամոր տաճարը խիստ վնասվել է ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Տանիքը եւ ձողը փլուզվել են, պահպանվել են պատերն ու աշտարակները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները։ Մասնագետներն առաջիկա օրերին կգնահատեն վնասի չափը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս