Ուրախության առիթ չեք ունենա, ողջ ու պինդ եմ. Սանասարյանը՝ կասկածյալի կարգավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տարածված այն ասեկոսեներին, թե նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրգործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։ 

Ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև.

«Մտա «Ֆեյսբուք», պարզվեց՝ որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ 

Ինչպես պայքարել եմ, ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում»,- գրել է նա։ 

ԱԱԾ-ն քրգործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտ ստեղծելու դեպքերով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս