Պուտինը չի ուզում խզել կապը ՀՀ իշխանության հետ. հնարավոր է՝ աշնանը գա Հայաստան. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Նիկոլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երևանում, և նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Մեր աղբյուրները հաղորդում են, որ աշնանն էլ, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի ՌԴ նախագահը։

Որքան էլ հարաբերությունները լարված են, սակայն Վլադիմիր Պուտինը չի ուզում կապը խզել ՀՀ իշխանությունների հետ և պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն է ԵԱՏՄ նախագահող երկիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: