Ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 հսկաները փակման վտանգի առաջ են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ցոմոնտ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատցեմենտ»-ը և «Հրազդանցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած:

Պատճառը հարևան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեև երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը:

Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, և բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս